Այսօր՝ հունվարի 29-ին, օպերային ճանաչված տենոր՝ Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրն է։ Երգիչը ծնվել է 1951 թվականին, Երևանում։ Ժողովրդական արտիստը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող է եղել։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 20 տարեկանում։
Իտալիայում մասնակցել է «Լա Սկալա» թատրոնի մրցույթին և ներառվել այն չորս հոգանոց խմբի մեջ, ովքեր պետք է «Լա Սկալայում» մասնակցեին պրակտիկայի գործընթացին։ Եվ այդ ընթացքում ճանաչված տենորը Իտալիայում բազմաթիվ համերգներ է ունենում։ Պայմանագրեր է կնքում «Լա Սկալա» թատրոնի հետ ըստ որի՝ «Լա Սկալա»-ի գլխավոր դիրիժորի հետ ներկայանալու էր թատրոնի համերգներին։
ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը արգելում է Գրիգորյանին մասնակցել «Բորիս Գոդունով» ներկայացմանը՝ պատճառաբանելով ռեժիսորի ռուս լինելը, ով տարաձայնություններ ուներ նախարարության հետ։ Սկզբում երգիչը մերժում է, բայց երբ սկսում են սպառնալ ընտանիքին, Գրիգորյանը զիջումների է գնում։
Սակայն Բրիտանական որոշ պարբերականների փոխանցմամբ երգիչը Իտալիայից քաղաքական ապաստան է խնդրում, բայց մինչ իրավական քննության ավարտը, Գրիգորյանն ուղղակի անհետանում է՝ չներկայանալով վերոնշյալ համերգին։
Նա վերադառնում է ԽՍՀՄ և նրան այլևս թույլ չեն տալիս մեկնել արտերկիր։ Նրա գործունեությունը հիմնականում ծավալվել է արտերկրում։ Նա դասավանդել է Վիլնյուսի կոնսերվատորիայում։ Լիտվայի վաստակավոր արտիստ է։