Այս անչափ համեղ, փափուկ գնդիկները պատրաստեք անհավանական կարճ ժամանակամիջոցում

«Համեղ գնդիկներ»։ Առաջարկում ենք մի բաղադրատոմս, որն անմիջապես պատրաստելու մի շարք պատճառներ ունի։ Այն անչափ համով է, անհավանական փափուկ է , պատրաստման համար քիչ ժամանակ է պահանջում և այնքան գեղեցիկ է, որ կարելի է զարդարել յուրաքանչյուր տոնական սեղան։ Եվ այսպես, համով գնդիկներ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝

Խմորի համար՝

Ձու — 3 հ․

Շաքարավազ — 100 գ

Ալյուր — 120 գ

Փխրեցուցիչ — 1 թ\գ

Բուսայուղ — 3 ճ\գ

Աղ՝ մեկ պտղունց

Կրեմի համար՝

Շաքարի փոշի — 70 գ

Սերուցքային պանիր — 70 գ

Սերուցք(35%) — 200 մլ

Ձուն, որը չպետք է լինի սառնարանից ,հարել մեկ պտղունց աղի հետ, ավելացնել շաքարավազը և հարել մինչ սպիտակ, փքված զանգված ստանալը։ Այնուհետև լցնել ալյուրը և փխրեցուցիչը։ Խառնել այնքան, մինչ կստացվի համասեռ զանգված։ Խառնել փայտե գդալի օգնությամբ։

Ավելացնել բուսայուղը և շարունակել զգուշորեն խառնել։ Տեղափոխել մոմաթղթով ձևամանի մեջ և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 15-20 րոպե։ Սառելուց հետո այն վերածել փշրանքների։ Կրեմը պատրաստելու համար բոլոր բաղադրիչները միախառնել իրար և հարել։

Կրեմը միացնել փշրանքների վերածած խմորին, ապա թաց ձեռքերի օգնությամբ ձևավորել գնդիկներ։ Գնդիկները թաթախել կակաոյի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: