Այսօր առաջարկում ենք ձեր երեկոյան թեյի սեղանը քաղցրացնել այս կաթնաշոռային թխվածքաբլիթներով։ Ներկայացված բաղադրատոմսով թխվածքաբլիթները ստացվում են անհավանական փափուկ, համեղ և նաև չափազանց դյուրին է պատրաստման գործընթացը։
Ձեզ անհրաժեշտ կլինի՝
Խմորի համար՝
Կաթ — 300 մլ
Ալյուր — 480-500 գ
Խմորիչ — 12 գ
Շաքարավազ — 3-4 ճ\գ
Մեղր — 2 ճ\գ
Վանիլին՝ կես թեյի գդալ
Աղ՝ մեկ պտղունց
Բուսայուղ — 50 մլ
Խճողակի համար՝
Կաթնաշոռ — 360 գ
Շաքարավազ — 2-3 ճ\գ
Վանիլին՝ մեկ պտղունց
Չամիչ՝ կես բուռ
Տաք կաթը խառնել խմորիչի, շաքարավազի, մեղրի, բուսայուղի, աղի և վանիլինի հետ, ապա մաղած ալյուրով հունցել խմոր։ Պետք է ստացվի փափուկ խմոր։ Թողնել մեկ ժամ, որպեսզի բարձրանա խմորը։ Այդ ընթացքում պատրաստեք խճողակը։ Կաթնաշոռին ավելացնել շաքարավազ, վանիլին և անցկացնել բլենդերով։
Ապա գրտնակի օգնությամբ բացել խմորը 2-3 մմ հաստությամբ, այնուհետև պատել կարագով , ապա շերտով քսել կաթնաշոռային զանգվածը, վրան շաղ տալ կես բուռ չամիչ։ Փաթաթել ռուլետի տեսքով, փակել ծայրերը և բաժանել կտորների՝ 2-2,5 սմ հաստության։ Թաթախել ալյուրի մեջ ու դասավորել մոմաթղթով ձևամանի մեջ։
Ծածկել սրբիչով և թողնել 25 րոպե հանգստանա, այնուհետև կաթի և դեղնուցի խառնուրդով պատել թխվածքաբլիթները և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 25 րոպե։