«Անցանք թշնшմու դրոշի տակով, մի պահ․․․»․ ի՞նչ են պատմում Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան երգիչները

Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան երգիչները, ովքեր մշտապես և ամենուր հանդես են գալիս միասնական , սոցհարթակում նրանց օգտահաշիվները նույնպես միասնական է ներկայացված։

Այսօր՝ հունվարի 29-ին, երգիչները ինսթագրամյան օգտահաշվում  հանրայնացրել են մի լուսանկար, որտեղ նրանք Կապանում են՝ եկեղեցու բակում։ Լուսանկարին կից գրառում են կատարել, որտեղ պատմել են սահմանն անցնելու ծանր հոգեբանական դժվարությունների մասին։

Նրանք մասնավորապես գրել են․ «Հեշտ չէր ճանապարհը դեպի Սյունիք. Անցանք թշնամու դրոշի տակով, հանդիպեցինք «Welcome to azerbaijan» ցուցանակին, խեղճացանք ,մի պահ, թվաց թե վերջ. Բայց հետո ամեն ինչ փոխվեց… Մենք մեր երկրում ենք, մենք մեր տարածքում ենք, մեր հողի վրա…

Իսկ ինչ վերաբերում է սյունեցիքին, հպարտություն էր նրանց հետ այս շրջանում զրուցելը,մենք վերականգվեցինք, մեր դուխը տեղն ընկավ,հասկացանք, որ ամեն ինչ դեռ առջևում է, հասկացանք, տեսանք, որ Սյունիքը շատ ամուր կանգնած է իր դիրքում, ու ո՛չ մի կերպ չի պատրաստվում հանձնվել. կեցցե հայը, կեցցե հայ զինվորը:

Ես հպարտ եմ, որ հայ եմ.»։ Մեկնաբանություններում օգտատերերը ոգևորող գրառումներ են կատարել և իրենց շնորհակալական խոսքն ուղղել տղաներին ոգեշունչ երգերի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: