Երգիչ Գոռ Եփրեմյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Տեսահոլովակը հանրայնացրել է իր յութուբյան ալիքում, այնուհետև մի քանի րոպե անց՝ ինսթագրամյան իր օգտահաշվում։
Երաժշտության հեղինակը Վահե Ալեքսանյանն է, խոսքերի հեղինակը՝ Մհեր Պետրոսյանը։ Երգը կոչվում է «Քեզ տեսնելիս»։ Գոռը այն մակագրել է՝ նվիրված է Սրբուհուն։ Այն սիրած աղջկա մասին է, նրա գեղեցկության, նրա հանդեպ սիրո։ Այն կարծես յուրօրինակ ամուսնության առաջարկություն լինի։
Տեսահոլովակում հարսանյաց հանդեսի արարողություն է։ Չնայած այն բանին, որ տեսահոլովակը շատ կարճ ժամանակ էր, որ Գոռը հրապարակել էր, այնուամենայնիվ, շատ օգտատերեր էին հասցրել հավանել տեսահոլովակը։
Մեկնաբանություններում Գոռ Եփրեմյանի երկրպագուները հանդես են եկել մեկնաբանություններով, որոնք վկայում են, որ նոր երգը չափազանց դուր է եկել նրանց։ Ավելի վաղ երգիչը իր սոցհարթակում տեղադրեց մի տեսանյութ, որտեղ ինքը երգում էր նոր երգը։
Կից գրառման մեջ տեղեկացրել է, որ պրեմիերան կլինի ժամեր անց։ Նա մասնավորապես գրել էր․ «Քանի որ երգը տարածվել է, պրեմիերան կլինի այսօր»։ Ստորև կարող եք դիտել տեսահոլովակը․