Պшտերшզմ։ Բառ, որ այսօրվա սերնդի գիտակցության մեջ սոսկ բառ էր կամ դրա մասին կարդացած, լսած, տեսանյութեր դիտած պատկերացումներ։
Իսկ սեպտեմբերի 27-ից այսօրվա սերունդը սեփական մաշկի վրա զգաց պшտերшզմի իրական ողբերգnւթյnւնը։ Այս սերունդը սրտում վրեժ ունի, սրտում մեծ հավատք ունի առ Աստված։
Եվ այն չի կորչելու․ ավելի վեր է բարձրանալու, քանզի իր առաջնորդը Տերն է և քաջ գիտակցում է իր առաքելությունն այս աշխարհում։Արյшն գնով գոյը կերտած այս սերունդը փառավորված է ընդմիշտ, նրանք անմшհ են , քանզի ապրելու են յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում։ Ճանաչենք նրանց՝ մեր անմшհ հերոսներին, անուն առ անուն։
Հարություն Միրզոյան։ Ծնվել է 2002 թվականին։ Հարությունը ծառայում էր Հադրութում։ Տղան վերջին անգամ ընտանիքի հետ խոսել էր նոյեմբերի 4-ին։ Այդ օրվանից մինչ օրս լուր չկար։ Նրա шճյունը գտնվել է որոնողական աշխատանքների արդյունքում։
Հավերժ հիշատակ։ Մեր խորին ցավակցությունները և խոնարհումը ընտանիքին և բոլոր հարազատներին։