Դերասան Վաչե Թովմասյանը այսօր՝ հունվարի 29-ին, իր սոցհարթակում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ինքը հայրենիքի պաշտպանների հետ է։
Լուսանկարներին Վաչեն գրառում է կցել, որտեղ պատմել է Մարտակերտի հերոսնիերի մասին, մասնավորապես՝ գնդի հրամանատարի։ Եվ այս կերպ բոլորին շնորհավորել Հայոց բանակի տոնի առիթով։ Դերասանը գրել է․ «Պետք է ճանաչենք մեր իրական հերոսներին!!! Մարտակերտի գնդի հրամանտարը ` գնդապետ Էրիկ Բորիսի Գրիգորյանը , միակ հրամանատարն է եղել , ում վերահսկման ողջ տարածքից մեկ սանտիմետր հող անգամ չի կարողացել գրավել թշնամին այս պшտերшզմի ընթացքում!!! Հպարտանում եմ ձեզնով պրն Գնդապետ, երախտապարտ եմ ամենի համար : Շնորհավոր ձեր և մեր բոլոր մյուս հերոսնորի տոնը: Աստված օրհնի մեր հայ ազգին»։
Մեկնաբանություններում օգտատերերը հպարտացել են հերոսներով, հայտնել իրենց երախտիքը ու միացել Վաչե Թովմասյանի շնորհավորանքին և Հայոց բանակին մաղթել քաջություն, տոկունություն, հզորացում ։
Ավելի վաղ Վաչեն ինսթագրամյան իր օգտահաշվում դստեր հետ լուսանկարներ էր հանրայնացրել և շնորհավորել նրա ծննդյան օրը։