Եռաբլուրն իրենց տունը դարձրած տղաները հյուրերին լուռ են ընդունում, նրանք չափազանց հյուրասեր են , հավաքում են հայրենակիցներին խնկարկման և լուռ ընդունում ու լուռ ճանապարհում են։Բայց այդ սիրտ մաշող լռությունն այնքան խոսուն է։ Այդ լռության մեջ այնքան բան է լսվում։
Արյnւնոտ հողը ասես խոսում է։ Խոսում է դшժան ու ծանր օրերի մասին։ Խոսում են այնպիսի բաների մասին, որ լսելն անգամ անհնարին է։Երախտիքի խոսքեր չկան, այնքան էժան են այդ խոսքերը նրանց սխրանքի առաջ, նրանց երիտասարդ կյանքի առաջ։
Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց անուններով մի նոր պատմություն կերտենք։ Կիրակոսյան Աժդահակ։ Ծնվել է 1997 թվականին, Երևանում։ Սովորել է Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոցում։ Զբաղվել է սպորտով, լողով և կերպարվեստով։
Ընդունվել է Խ. Աբովյանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի բաժին։ 2016 թվականին ծառայել է Մեխակավանում և մասնակցել Ապրիլյան պшտերшզմին։ Արժանացել է «Քաջարի մարտիկ» շքանշանի, ինչպես նաև ստացել պատվոգիր լավ ծառայության համար:
Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը։ Պшտերшզմը սկսելուն պես կամավոր մեկնել է հայրենիքի պաշտպանությանը։ Եղել է ջոկի հրամանատար։ Ինքնակամ միացել է արագ արձագանքման 23 հոգանոց ջոկատին և նոյեմբերի 3-ին՝ իր ծննդյան օրը, Շուշիում հայտնվել է շրջափակման մեջ: Աժդահակը չթողնելով վիրավոր հրամանատարին՝ զnհվել է նրա կողքին։
Հետ նահանջի հրաման է ստացել, բայց չի ենթարկվել հրամանին. թույլ վիրավորում ունենալով`փորձել է օգնել ծանր վիրավորում ստացած զինակցին։ Այդպես մարտնչել է մինչ առավոտ և անմшհացել: Հավերժ հիշատակ։