Այսպիսի բուրգեր դուք երբեք չեք պատրաստել․ անչափ համեղ և յուրահատուկ ուտեստ

Եթե չափազանց քաղցած եք, բայց ժամանակ չունեք երկար մնալ խոհանոցում, ապա այս բաղադրատոմսը ձեզ պետք կգա։ Այն շատ համեղ է, կպատրաստվի շատ արագ և շատ քիչ բաղադրամասերով։

Անհրաժեշտ է՝

Կարտոֆիլ — 3 միջին չափի

Հավկիթ — 2 հ․

Ալյուր — 2 ճ\գ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Աղացած միս — 300 գ

Կետչուպ — 3-4 ճ\գ

Սոխ — 1 հ

Կանաչի

Պանիր — 100 գ

Աղացած միսը տապակել, համեմել։ Կարտոֆիլները անցկացնել քերիչով և քամել ամբոջ հյութը, ապա ավելացնել ձու, ալյուր, համեմել և խառնել։ Այնուհետև տաքացված թավայի մեջ կարտոֆիլային զանգվածից մի մաս դնել, տալ բլիթի տեսք, կարմրացնել երկու կողմից, ապա վրան քսել կետչուպ։

Բլիթի ուղիղ կիսով չափ հատվածի վրա դնել պատրաստի աղացած միսը, վրան լցնել օղակաձև կտրատած սոխ, մանր կտրատած կանաչի և քերած պանիր։

Բլիթի մյուս կեսով ծածկել բուրգերը։ Եվս մի քանի րոպե կարմրացնել փակ թավայի մեջ, որպեսզի պանիրը հալվի և վերջ՝ պատրաստ է։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: