Աննա Դովլաթյանը ամենուր իր փոքրիկի հետ է․ ո՞ւր է տարել նրան երջանիկ մայրիկն այս անգամ

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը և նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, հաճույքով ցույց են տալիս իրենց փոքրիկ դստեր՝ Կարինայի մանկության ընթացքը։

Հրաշք փոքրիկը գրեթե 8 ամսական է։ Նա կարծես հրեշտակ լինի։ Երջանիկ մայրիկը հանրայնացնելով Կարինայի լուսանկարները՝ հաճախ գրառումներով է հանդես գալիս, որտեղ պատմում է դստեր մասին։

Վերջերս մի գրառման մեջ Աննան պատմել էր, որ աղջկա խնամքով զբաղվում են միմիայն իրենք՝ ծնողները, որովհետև չեն վստահում դայակին։ Ինչպես նաև նշել է, որ Կարինան պարուրված է հեքիաթային սիրով և ուր էլ որ գնում են, Կարինային անպայման իրենց հետ տանում են։

Եվ իսկապես, լուսանկարներում տեսնում ենք ,որ երջանիկ ծնողները ամենուր փոքրիկի հետ են։ Աննան սոցհարթակում փոքրիկի հետ նոր լուսանկար է հանարայնացրել, որին կից գրառում է կատարել․ «Ոչ մի տեղ առանց իմ հրեշտակի»։ Երգչուհու հետևորդներին անչափ ուրախություն են պարգևում Կարինայի լուսանկարները։

Նրանք մեկնաբանություններում մշտապես գեղեցիկ բարեմաղթանքներով են հանդես գալիս։

Понравилась статья? Поделиться с друзьями: