Մանկության անբաժան ընկերները միասին էլ անմահացան․ ճանաչենք մեր հերոսներին

Պшտերшզմ։ Բառ, որ այսօրվա սերնդի գիտակցության մեջ սոսկ բառ էր կամ դրա մասին կարդացած, լսած, տեսանյութեր դիտած պատկերացումներ։

Իսկ սեպտեմբերի 27-ից այսօրվա սերունդը սեփական մաշկի վրա զգաց պшտերшզմի իրական ողբերգnւթյnւնը։ Այս սերունդը սրտում վրեժ ունի, սրտում մեծ հավատք ունի առ Աստված։Եվ այն չի կորչելու․ ավելի վեր է բարձրանալու, քանզի իր առաջնորդը Տերն է և քաջ գիտակցում է իր առաքելությունն այս աշխարհում։

Արյшն գնով գոյը կերտած այս սերունդը փառավորված է ընդմիշտ, նրանք անմшհ են , քանզի ապրելու են յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում։ Ճանաչենք նրանց՝ մեր անմшհ հերոսներին, անուն առ անուն։ Էրիկ Արտակի Աբրահամյան և Արտակ Արմենի Սուքիասյան։ Ծնվել են Լոռու մարզի Արևածագ գյուղում։

Մանկության ընկերներ են եղել. միասին դպրոց հաճախել, միասին աշխատել, միասին բանակ գնացել։ Էրիկը ծառայում էր Ֆիզուլիում, Արտակը` Մատաղիսում։

Էրիկը տшնկի մեխանիկ-վարորդ էր, պшտերшզմի ժամանակ գտնվում էր Ջաբրայիլում։ Վերջին անգամ` հոկտեմբերի 12-ին, տուն զանգահարելուց հարցրել է, թե ինչպես է ընկերը` հետախույզ Արտակը։ Այդպես էլ չիմացավ, որ ժամեր առաջ Արտակը զnհվել էր, իսկ երկու օր անց` հոկտեմբերի 14-ին, զnհվեց նաև Էրիկը։

Երկու անբաժան ընկերը միասին բռնեցին հավերժության ճամփան։ Հավերժ հիշատակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: