Օրերս ամուսնացան դերասան Բեն Ավետիսյանը և դիմահարդար Դիանա Տոնոյանը։ Նրանց հարսանեկան լուսանկարներն ու տեսանյութերը ողողված էր ողջ համացանցով։ Բենը իր սոցհարթակում հանրայնացրել է հարսանեկան արարողությունից նոր լուսանկար, որտեղ բացի հարսիկից նաև Բենի ընկերն է։
Լուսանկարին դերասանը գրառում է կցել, որտեղ պատմել է երիտասարդի ով լինելը։ Նա մասնավորապես գրել է․ «Ընկերությունն ամեն ինչ է: Այն ավելին է քան տաղանդը, ավելին քան իշխանությունը: Այն հավասարազոր է ընտանիքին..
Շնորհակալ եմ լավ ընկերության և արդեն մեր Կնքահայրը դառնալու համար»։ Ներկայացված հարսանեկան բոլոր լուսանկարներում զույգն ուղղակի փայլում է երջանկությունից։ Մաղթում ենք նրանց փոխըմբռնում, անսահման սեր և կյանքի երջանիկ երկար տարիներ։
Իսկ ավելի վաղ Բեն Ավետիսյանը հանրայնացրել էր իր լուսանկարը, ինչպես նաև տեսանյութ, որն իրենից ենթադրում է փոքրիկ ֆիլմ հարսանիքի մասին։ Տեսանյութում ներկայացված է հարսանյաց հանդեսի արարողություններից փոքրիկ հատվածներ։ Դերասանն այն մակագրել է․ «Իմ հարսանիքը»։
Նրա երկրպագուները մեկնաբանություններում շնորհավորել են զույգին ամուսնության առիթով։