Լրագրող, հրապարակախոս, խմբագիր, հասարակական գործիչ Անի Քոչարը սոցհարթակում բավականին ակտիվ է։ Նա ֆեյսբուքյան իր օգտահաշվում ներկայացնում է «Անուն առ անուն» շարքը՝ անդրադառնալով մեր անմահացած հերոսներին։
Իսկ ինսթագրամյան էջում հաճախ կիսվում է իր լուսանկարներով։ Այս անգամ Անին սիրո տոնի առիթով հանրայնացրել է գեղեցիկ լուսանկարներ, որտեղ ամառ է, ծով, արև և նա սիրելիի հետ է, սակայն երևում է միայն նրա ձեռքը։
Անին երջանիկ տեսք ունի։ Լուսանկարներին կցել է գրառում, որտեղ պատմել է սիրո մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Սիրում եմ, ուրեմն ապրում եմ…
Շնորհավոր Սիրո և Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Սիրեք, անսահման և անմնացորդ. սիրով և ջերմությամբ վարակեք ձեր ողջ շրջապատը:» :
Մեկնաբանություններում օգտատերերը անսահման ջերմ բարեմաղթանքներ են հղել Անիին։ Ավելի վաղ Անի Քոչարը ևս մեկ ֆոտոշարք էր ներկայացրել և կից գրառման մեջ խոսել այն մասին , որ համացանցը փոխել է աշխարհում ամեն բան։