Տաղանդաշատ քամանչահարն ընկավ հայրենիքի համար․ ճանաչենք մեր հերոսներին

2020 թվականի արհավիրքը, որ պшտերшզմ էր կոչվում, տարավ լավագույններին։ Այնպիսի տղաներ ընկան հայրենիքի համար, որ վաղը նույն այդ հայրենիքի շենացման գործին պիտի լծվեին։ Ճանաչենք նրանց անուն առ անուն։ Մհեր Փոթոյան։ Ծնվել է 1998 թվականին, Կոտայքի մարզի գ․ Քանաքեռավանում։

Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև՝ տեղի արվեստի դպրոցի քամանչայի դասարանում։ Ուսումնառության տարիներին արժանացել է Կոտայքի մարզի երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնի 3-րդ և 2-րդ մրցանակի։ Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մարզային փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման։

Արժանացել է պատվոգրի՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցի հաշվետու համերգին մասնակցելու և աջակցելու համար։ 2015 թվականի մայիսի 1-ին Նարեկացի արվեստի միությունում հանդես է եկել «Հրաժեշտից առաջ» խորագիրը կրող մենահամերգով։ 2010-2015 թթ սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցի քամանչայի դասարանում։ 2012-2015 թթ սովորել է Քրիստափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցում։

2012-2019 թթ հանդես է եկել Հավասու անվան երիտասարդական աշուղական անսամբլում։ 2015-2019 թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2017-2019 թթեղել է Նարեկացի նվագախմբի քամանչահարը։ 2019 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության։

2019 նոյեմբերին արժանացել է շնորհակալագրի՝ որպես հայրենիքի օրինակելի զինվոր։ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին զnհվել է հայրենիքի համար մղվող սուրբ պայքարում։ Հավերժ հիշատակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: