Առաջարկում ենք ճաշին կամ ընթրիքին պատրաստել այս համեղ ուտեստը։ Այն ունի պատրաստման բավականին դյուրին գործընթաց։ Հետևեք բաղադրատոմսի քայլերին և հավատացնում ենք կստացվի այնպիսին, ինչպես նկարում է պատկերված։ Ձեզ անհրաժեշտ կլինի՝
Աղացած միս — 400 գ
Կարտոֆիլ — 6 միջին չափի
Սոխ — 1 հ․
Հավկիթ — 2 հ․
Թթվասեր — 3 ճ\գ
Ալյուր — 3 ճ\գ
Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Սամիթ՝ ըստ ճաշակի
Կարտոֆիլներն անցկացնել մեծ քերիչով, քամել հյութը, ավելացնել սոխ, հավկիթ, թթվասեր, ալյուր և համեմել, լավ խառնել գդալով։ Այնուհետև շերտով ( լավաշից հաստ) փռել ձևամանի մեջ (ձևամանը նախապատրաստեք մոմաթղթով)։ Եփել 200 աստիճան տաքացված ջեռոցում 20-25 րոպե։ Ընթացքում անհրաժեշտ է պատրաստել մսային խճողակը․ աղացած մսին ավելացնել սոխ, սամիթ, սև պղպեղ, աղ և խառնել։
Ջեռոցից հանել եփուկը և արագ տաք վիճակում փաթաթել ռուլետի նման և թողնել սառչի, որից հետո բացել, վրան քսել մսային խճողակը և արդեն հարկ կլինի հանել մոմաթուղթը և մսային ռուլետը դնել ձևամանի մեջ։ Վրայից ծածկել փայլաթիթեղով և շարունակել եփել ջեռոցում 30-40 րոպե՝ 180 աստիճանում։
Պատրաստի ռուլետի վրա կարող եք քսել թթվասեր և որպես զարդարանք՝ վրան շաղ տալ մանրացված սամիթ։ Բարի ախորժակ։