Վերջին օրերին համացանցում լուր տարածվեց, որ կորել է տասնհինգամյա դեռահաս։ Լուրը ցնցել է բոլորին։ Դեռահասը Ներսիսյան Հրաչյան է, ով հանդիսանում է «Այբ» դպրոցի աշակերտ։
Ծնողների հետ խոսել է հունվարի քսանիննին, որը եղել է վերջին զանգը։ Հեռախոսային խոսակցության պահին նա գտնվել է Օրբելի փողոցում։ Հրաչյային հենց նույն օրը՝ կեսօրին, Փոքր Կենտրոնում են տեսել։
Որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ դեռահասը մեծահարուստի ընտանիքից է, ում պատկանում են Հերմիտաժ և Բալդինի խանութները։ Երեկ՝ հունվարի 30-ին, տղային ֆիքսել էին տեսախցիկները։
Տղայի անհայտացման առիթով մի շարք հայտարարություններ էին տարածվել, որոնցից մեկի մեջ Ալվինա Կարապետյան-Հովակիմյանը գրել էր, որ լավ կլինի տանից մի պահ դուրս գալ, չզլանալ և տան մոտակայքի բոլոր փողոցներում փնտրել երեխային։
Սակայն, ժամեր առաջ լուրեր տարածվեցին, որ Հրաչյային գտել են, բայց ցավոք սրտի, գտնվել է նրա шնշնչшցած մшրմինը։
Այն գտնվել է Հրազդանի կիրճի մերձակայքում՝ ծառից կшխվшծ։