Սև խնձոր․ ֆոտոշոփ, թե՞ իրականություն․ լուսանկարներ, տեսանյութ

Թերևս բոլորին է հայտնի խնձորի օգտակարության մասին։ Այն անփոխարինելի միրգ է։ Պարունակում է ջուր, սպիտակուցներ , ճարպեր և մի շարք օգտակար տարրեր։

Ժամանակակից գյուղատնտեսությունը զարգացման այնպիսի փուլի է հասել, որ կարողանում է մրգի մի քանի տեսակներից ստանալ նորը։ Այսօր համացանցը լի է ամենաանհավանական լուսանկարներով և տեսանյութերով։ Եվ այդ ամենի մեջ մեզ՝ մարդկությանը, ոչինչ չի զարմացնում։

Երևի շատերը տեսած կլինեն սև խնձորի ֆոտոշարքը, և քչերը՝ այն իրականում։ Կան մարդիկ, որ  դիտելով լուսանկարները՝ կարծում են, թե այն ֆոտոշոփի արդյունք է։ Միանգամից ասենք, որ սև խնձորն իրականություն է։ Այն պատկանում է Հուա Նիու տեսակին և կոչվում է «Սև ադամանդ»։

Այս անսովոր խնձորներն աճում են Տիբեթում։ Կեղևի յուրահատուկ գույնը միայն առաջին հայացքից է սև։ Երբ չափազանց ուշադիր  նայեք այն ավելի շատ մուգ մանուշակագույն է, որդ աշխարհագրական պայմանների արդյունք է։

Մուգ պիգմենտը զարգանում է արևի լույսի շատ քանակից։ Չնայած խնձորի անսովոր արտաքին տեսքին, նրա սև կեղևի տակ սովորական խնձոր է թաքնված։

Понравилась статья? Поделиться с друзьями: