Արծրուն Հովհանիսյանը պшտերшզմին վերաբերող մի քանի վիճահարույց հարցերի է պատասխանել․ առանձնակի հետաքրքիր է Շուշիի վերաբերյալ պատասխանը

Արծրուն Հովհաննիսյանը, ով հանդիսանում էր Պաշտպանության նախարարության մամուլի նախկին քարտուղարը, լրագրողի հետ զրույց է ունեցել և պատասխանել մի քանի այնպիսի հարցերի, որոնք թե՛ պшտերшզմի ընթացքում և թե՛ հետպшտերшզմյան շրջանում հասարակության կողմից բուռն քննարկումների առիթ են դարձել։ Եվ այսպես, լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է

Հովհաննիսյանը պшտերшզմի օրերին Ստեփանակերտից հայտնել, որ այդ պահին գտնվում է Հադրութում և այնտեղ ոչ մի ադրբեջանցի չի տեսնում, ՊՆ մամուլի նախկին քարտուղարը պատասխանել է, որ նմանատիպ հարցեր տալուց առաջ հարկավոր է մի փոքր տրամաբանել և մասնավորեցրել է․ «Հադրութում և Ֆիզուլիում հեռախոսս անջատված է եղել, հասել եմ Ստեփանակերտ և տեղեկատվությունը տվել 20 րոպե անց։ «Ի՞նչ է , ասելու էի, որ ես հիմա Հադրութում եմ և шրկը խփե՞ր ինձ, որովհետև հեռախոսս միացրած եմ պահել։»։

Ինչպես նաև պարզաբանել է, որ որոշակի հետшխուզության արդյունքում պարզել են, որ թշնամու կողմից հшրձшկում է նախապատրաստվում Հովհաննիսյանի նկատմամբ։ Եվ վերջինս փոխել է մի քանի մեքենա, թողել հեռախոսը մեքենաներից մեկի մեջ՝ հետքը կորցնելու նպատակով։

Հարցին, թե ինչո՞ւ էր նա կիրառում «Հաղթելու ենք» կարգախոսը, Արծրունը պատասխանել է․ «Դուք որևէ դեպք հիշո՞ւմ եք, որ ես ասել եմ «Հաղթում ենք»»։ Ապա հորդորել է դուրս գալ էմոցիոնալ ֆոնից և ամեն բան վերլուծել, այնուհետև նշել, որ իր բոլոր ելույթներում կիրառվել են «Հաղթելու ենք», այլ ոչ թե՝ «Հաղթում ենք» կարգախոսը։

Իսկ ինչ վերաբերում է Շուշիին, Արծրունն ասաց, որ այդ մասով անհասկանալի շատ հարցեր է տեսնում ։ Շուշիում իրավիճակը չափազանց կտրուկ է փոխվել, ինչպես նաև տեղեկացրեց, որ հետպшտերшզմյան շրջանում դրվագ առ դրվագ ուսումնասիրում և վերլուծում է պшտերшզմը, սակայն բազմաթիվ հարցեր իր գլխում չեն տեղավորվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: