Հերոսը շտապել է առաջնագիծ՝ անտեսելով առողջական վիճակը․ ճանաչենք մեր հերոսներին

Ազգի սերուցքն ընկավ ճակատում, բայց չկորավ։ Քանի կան նրանց մասին հիշողություններն ու նրանց հավերժ հիշատակը, նրանք ապրելու են ։

Փոխանցենք նրանց անուններն ու սխրանքներն ապագա սերունդներին։ Այն սերնդին, ում համար այսօր ընկան նրանք։ Կրթենք, դաստիարակենք այնպիսի սերունդ, որ արժանի լինեն  հողին, որը թաթախվեց անպարտների шրյունով։

Այո, նրանք անպարտ են, յուրաքանչյուր հերոս անպարտ է, քանզի հաղթել է վախին, չի ընկրկել  ու հաղթել է մшհին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու հավերժության փառքին արժանացնենք։ Գևորգյան Վիգեն։

Ծնվել է 2001 թվականին, Արագածոտն մարզի Թալին քաղաքում։ Սովորել է տեղի դպրոցում։ Ընդունվել և 1 տարի սովորել է ՃՇՀԱՀ Կառավարման և Տեխնոլոգիայի ֆակուլտետում։ 2019 թվականին մեկնել է ծառայության։ Ծառայել է Մարտունի 3-ում։ Վիգենը երբ իմացել է պшտերшզմի սկսման մասին, գտնվել է Մուրացան հիվանդանոցում։ Սակայն իր առողջական անկայուն վիճակը անտեսելով` շտապեց առաջնագիծ։

39 օր շարունակ հերոսաբար կռիվ է տվել: Երեք ընկերների հետ դուրս են բերել իրենց բոլոր մшրտական ընկերներին, սակայն չհասցնելով անձամբ դուրս գալ` шրկի պшյթյունի հետևանքով նոյեմբերի 7-ին հերոսաբար զnհվել է Մարտունու շրջանի Կողակ բարձունքում։ Ամփոփվել է Թալինի պանթեոնում։ Հավերժ հիշատակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: