Պատրաստեք այս անչափ համեղ ռուլետը․ ընդամենը մի քանի բաղադրիչ և կստանաք անմшհական թխվածք

Աշխատանքային ծանր օրն ավարտեք ընտանեկան ջերմ մթնոլորտում մեր կողմից առաջարկված այս համեղ և յուրօրինակ բաղադրատոմսով պատրաստվող ռուլետով։

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

Խնորի համար՝

Ձու — 8 հ․

Շաքարի փոշի — 400 գ

Աղ մեկ պտղունց

Եգիպտացորենի օսլա — 2 ճ\գ

Կրեմի համար՝

Սերուցք(35%) — 200 մլ

Հատապտուղներ

Սենյակային ջերմաստիճանի սպիտակուցները մեկ պտղունց աղի հետ հարել մեկ րոպե, այնուհետև ավելացնել շաքարավազը և հարել այնքան ժամանակ մինչ շաքարավազն ամբողջությամբ կհալի։ Ավելացնել օսլան և շարունակել հարել 30 վայրկյան։ Ձևամանի վրա մոմաթուղթ փռել(ցանկության դեպքում կարելի է վրան շաղ տալ քերած նուշ)։

Ապա լցնել խմորը։ Ջեռոցը տաքացնել 150 աստիճանով, սակայն, թխել 130 աստիճանով տաք ջեռոցում՝  45 րոպե։ Պատրաստի խմորը սառեցնել և շրջել հակառակ կողմով։ Այժմ անհրաժեշտ է պատրաստել կրեմը․ սերուցքը հարել առանց որևէ այլ բաղադրիչի, կարելի է ավելացնել հատապտուղներ, խառնել և քսել պատրաստի խմորի վրա, ապա փաթաթել, տալ ռուլետի տեսք։

Զարդարեք ռուլետը հատապտուղներով։ Պատրաստման գործընթացը բավականի դյուրին և արագ է, իսկ արդյունքում կստանաք հիանալ համային հատկանիշներով օժտված թխվածք։

Понравилась статья? Поделиться с друзьями: