Տորթի պատրաստման անչափ դյուրին բաղադրատոմս․ այն ուղղակի հալվում է բերանում

Առաջարկում ենք հրաշալի տորթի բաղադրատոմս, ոի համն ուղղակի անմшհական է։ Այն ստացվում է չափազանց նուրբ և հալվում է բերանում, պատրաստման եղանակն անչափ հեշտ է։  Անպայման փորձեք՝ հետևելով բաղադրատոմսին քայլ առ քայլ։

Եվ այսպես, անհրաժեշտ են՝

Խմորի համար՝

Շաքարավազ — 150 գ

Ալյուր — 180 գ

Կակաո — 3 ճ\գ

Փխրեցուցիչ — 1 թ\գ

Կրեմի համար՝

Սերուցք (33%) — 400 մլ

Շաքարի փոշի — 6-8 ճ\գ

Բանան — 3 հ․

Ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել փխրեցուցիչը, կակաոն, ապա ալյուրը։ Այս ամենը լավ միախառնել։ Խմորը լցնել ձևամանի մեջ և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 30-40 րոպե։ Թխվելուց հետո, թողնել սառչի, ապա մեջտեղի հատվածը կտրել և վերածել փշրանքների։ Կրեմի պատրաստման համար անհրաշեշտ է հարել սերուցքը շաքարի փոշու հետ և ավելացնել բանան։

Խառնելուց հետո կրեմը լցնել տորթի վրա և ծածկել փշրանքներով ։ Վերջ համեղ տորթը պատրաստ է, կարող եք վայելել մեկ բաժակ սուրճի կամ թեյի հետ ընտանիքի և ընկերների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: