Երգչուհի Սոֆի Մխեյանը ինսթագրամյան իր սոցհարթակում լուսանկար էր հանրայնացրել և կից գրառում կատարել, որտեղ պատմել է, որ երեք տարի առաջ մի նոր նախագիծ էր սկսել, որի առաջին երգը վերնագրված էր «Չեմ ուզում»։
Սակայն, ցավոք սրտի, անավարտ է մնացել և Սոֆին նշել էր, որ ամեն բան կանի այն ավարտին հասցնելու համար։ Իսկ այժմ տեղեկացրել է հետևորդներին, որ երեք տարի անց, ժամեր հետո կներկայացնի այդ անավարտ երգի պրեմիերան։
Երգչուհին գրել էր․ «Պահը մոտենում է… Ընդամենը 3 ժամից կլսեք նոր երգս, որի մասին դեռ օրեր առաջ եմ նշել: Հուսով եմ՝ կգնահատեք, կսիրեք ու կտարածեք:
Իսկ հիմա, ուզում եմ ասել, որ այսօրվա երգով անակնկալս չի եզրափակվելու… Փակագծերը բացում եմ հենց հիմա…
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՜Ն այսուհետ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու ՄԻ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼ՝ երգ, տեսահոլովակ, համերգ,ֆոտոշարք, հայտնի երգի քովեր տարբերակ… Այսինքն, հետեւեք ու պարզապես եղեք շատ ակտիվ: Հարց։
Դուք պատրա՞ստ եք ինձ հետ միասին գտնվել նույն ալիքի վրա ու անցնել այս հետաքրքիր ուղին ՞՞՞՞ Հաջորդ անակնկալը՝ փետրվարի 28-ին»։ Երգչուհու նոր երգի պրեմիերան կարեղ եք դիտել ստորև․