«Ամեն բան լավ է, մենակ էս ջահել երեխեքն են մեղք»․ կամավորական ջոկատի հրամանատար․ ճանաչենք մեր հերոսներին

Հայրենիքը Հրայր Խաչատրյանի հոգում ու սրտում ամենամեծ տեղն էր զբաղեցնում։Նա պատրաստ էր կյանքը նվիրել հայրենիքին ։ Ու այդպես էլ արեց․ պшտերшզմի հենց առաջին օրերին արդեն առաջնագծում էր։ Իր կազմած կամավորական ջոկատի հրամանատարն էր։ Հրայրը ծնվել էր Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում, սակայն ընտանիքով բնակվում էր Բյուրեղավանում։

Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1998-2000 թթ. ծառայել է Հայոց բանակում, եղել է կրտսեր սերժանտ։ Հրայրը բարի, շփվող անձնավորություն էր։ Ամուսնացել է 2008 թվականին, երեք երեխաների հայր էր։ Դաժան մшրտերի ընթացքում բազում սխրանքներ է գործել: Հրամանատարի սիրտը մղկտում էր երիտասարդ զինծառայողների համար։

Ամեն անգամ տուն զանգելուց, կնոջն ասում է․«Ամեն բան լավ է, մենակ էս ջահել երեխեքն են մեղք»։ Պшտերшզմի դաշտում նա իր ընկերներից մեկի կյանքն էր փրկել, մյուսին զինվորական տաք բաճկոնով էր ապահովել, և այդպես շարունակ:

Հոգատար ու սրտացավ հրամանատար էր։ Վերջին օրը ընկերները Հրայրին խնդրել էին, որ խոսի գնդապետի հետ, որպեսզի կարողանան դիրքերից իջնել հանգստանալու։ Գնդապետը խոստացել էր, որ այդ օրն էլ մնան, մինչև հաջորդ օրը փոխարինողներ կգան։

Այդ օրը նրա կյանքի վերջին գիշերն էր․ 2020 թվականի նոյեմբերի 10-ին թշնամին, խախտելով հրադադարը, սկսել էր հրթիռшկnծել, որի ընթացքում էլ անմшհանում է հրամանատարը։ Հավերժ փառք։

Понравилась статья? Поделиться с друзьями: