Հայրենիքին ողջ հոգով ու սրտով նվիրված կամավորագրված Ռուբեն Հայրապետյանը։ Ընդամենը 24 գարուն ապրած ժպտադեմ, կյանքով լեցուն երիտասարդը Արցախում պшտերшզմի առաջին օրերից առաջնագծում էր` լծված հայրենանվեր գործով։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Ռուբեն Հայրապետյան։ Ծնվել է 1996 թվականին։ Ռուբենը Բյուրեղավանից էր։ Միջնակարգ կրթություն ստացել է տեղի դպրոցում։ Սիրում էր սպորտը, զբաղվում էր կարատե մարզաձևով։ Մասնակցել է մրցաշարերի, ստացել մի շարք մեդալներ և պատվոգրեր։ 2008 –ին արդեն կրում էր սև գոտի։ Զբաղվել է նաև լողով, մшրտ առանց կանոնների սպորտաձևերով։
Սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարության ֆակուլտետը։ 2017-ին մեկնեց ծառայության։ Տուն է վերադառնում սերժանտի կոչումով և կրծքանշանով։ Ծառայությունից հետո ընդունվում ու ավարտում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան։ 2019 թվականին աշխատանքի է անցնում շինարարական կազմակերպությունում`որպես աշխղեկ։
Ռուբենի քույրը նրա մասին ասում էր. «Եղբայրս ամենալավն էր, հասկացող, հոգատար, ուշադիր։ Մենք շատ կապված էինք, չկար մի բան որ իրար հետ չկիսվեինք։ Իմ խորհրդատուն էր, բառի կեսից հասկանում էինք իրար։ Իր խոսքը ինձ համար անսասան էր։ Չկար մի թեմա, որի շուրջ ինֆորմացիա չունենար։ Անտարբեր էր մանրուքների նկատմամբ, միշտ ասում էր՝ մանրուքների մասին մի՛ մտածեք, ավելի լուրջ, գլոբալ բաներ կան»։
2020 թվականի հոկտեմբերի 15-ին, Հադրութ քաղաքին կից «Թութակներ» կոչվող բարձունքում, հրամանատարն իր ջոկատով թշնամու դեմ կյանքի ու մшհվան պшյքար էր մղում։ Ռուբենը մшրտերի ժամանակ զինակից ընկերներից երկուսի կյանք է փրկում։ Մի քանի օր անց իր 12 հոգանոց ջոկատով անհավասար մшրտեր է վարում թշնամու դեմ և անառիկ պահում վստահված դիրքը։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան հրամանատար Ռուբեն Հայրապետյանն ընկնում է հերոսի մшհով, նրա հետ զnհվում են ջոկատի բոլոր տղաները: Այս դшժան պшտերшզմն ընդհատեց նոր սկսվող սիրո պատմությունը։ Այդպես էլ սիրած աղջիկը չիմացավ Ռուբենի մեծ սիրո մասին: Փառք ու պատիվ քեզ, ՀԵՐՈՍ…