Այսօր Կոստան Զարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ գրողի կյանքից

Այսօր՝ փետրվարի 2-ին, հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի ծննդյան օրն է։ Արձակագրի իրական անունը Կոստանդին Եղիազարյան է։ Ծնվել է 1885 թվականին, Շամախիում։ Նրա հայրիկը ցարական բանակի հրամանատար էր։ Զարյանը նախնական կրթությունը ստացել է Բաքվի գիմնազիայում։

Այնուհետև կրթությունը շարունակել է շարունակել է Ֆրանսիայում, ապա տեղափոխվել Բելգիա, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նա Հետո անցել է Վենետիկ, որտեղ էլ սովորել է հայերեն։ Նախքան հայրենի լեզվի սովորելը ստեղծագործություններն այլ լեզուներով է գրել։

Հայաստան է եկել 1961 թվականին։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանում․ գրականության պատմության դասախոս էր։ Ամուսնացած էր Թագուհի Շահնազարյանի հետ, ով հայտնի դաշնակահարուհի էր։

Նաև հայտնի է, որ Կոստան Զարյանն ու Շիրվանզադեն, ինչպես նաև Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ։ Զարյանի ստեղծագործություններից «Նավը լեռան վրա» վեպում արծարծված են քաղաքական և պատմական իրավիճակներ։

Նրա մի շարք ստեղծագործությունների հիմքով Տիգրան Մանսուրյանը ստեղծել է երաժշտություններ։ Մահացել է 1969 թվականին, Երևանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: