Աստղիկը և Նարբեն իրենց դստեր տարեդարձից օրեր անց անչափ գեղեցիկ ֆոտոշարք են ներկայացրել

Նարբե Պողոսյան և Աստղիկ Ալավերդյան ամուսնական զույգը իրենց դստեր՝ Շուշիի համար հետաքրքրական տարեդարձ էին կազմակերպել։

Շուշին երկու տարեկան դարձավ։ Աստղիկ Ալավերդյանը նշել էր, որ պատերազմի պատճառով այս տարի մեծ ծնունդ չեն կազմակերպել, բայց օրը իրենց փոքրիկի համար տոն են դարձրել տանը։ Երջանիկ ծնողները ընտանեկան ֆոտոսեսիա են կազմակերպել։

Երախայի ծննդյան տոնը օրեր առաջ է եղել, սակայն ամուսնական զույգը հետաքրքրական ֆոտոշարքը հանրայնացրել է հիմա։ Շուշիի  մայրիկը պատմել է, որ ամեն բան արել են, որպեսզի փոքրիկը տարիներ հետո իր 2-ամյակը հիշի։

Նրանք ուշադրության կենտրոնում են պահել աղջնակին, հանձնել են նվերներ, երգել ու պարել նրա համար և կազմակերպել բազմաթիվ անակնկալներ։ Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը իր սոցհարթակում հաճախ է երեխաների լուսանկարներով կիսվում։ Նրանք Աստղիկի հետևորդների կողմից շատ սիրվել են։

Աստղիկը  նշում է, որ իր նամակների մեծ մասը Շուշիի մասին են և մտածում է նրա անունով բլոգ բացելու մասին, սակայն ժամանակի սղության պատճառով չի անում։

Понравилась статья? Поделиться с друзьями: