Ուկրաինայում բնակվում է մի կատու, որը համացանցի միջոցով մեծ ճանաչման է հասել։ Կատվի անունը Յաշա է։ Նա համացանցային «փառքի» է հասել իր տիրոջ շնորհիվ։ Տերը Ելենա Իվանիչկայան է։ Նա իր կատվի՝ Յաշայի նկարները տեղադրեց սոցհարթակում։
Դաջվածքը Ելենան վաղուց էր արել։ Կատվի լուսանկարները տեղադրելուց հետո մի շարք կենդանասերներ սուր քննադատության են ենթարկել Ելենային՝ կենդանու նկատմամբ դшժшնություն կիրառելու համար։
Եվ պատկան մարմիններից խնդրել են պատասխանատվության ենթարկել կատվի տիրոջը։ Ելենան քննադատներին պատասխանել է, որ նախքան դաջվածքի պրոցեսը սկսելը խորհրդակցել է անասնաբույժի հետ և ավելին՝ ողջ ընթացքում ներկա է եղել։
Ինչպես նաև նշել է, որ Յաշան ոչ մի ցավ չի զգացել ո՛չ ընթացքում, ո՛չ դաջվածքից հետո։ Ելենա Իվանիչկայան անկախ քննադատություններից՝ ոչ մի լուսանկար չի հեռացրել և դեռ ավելացրել է։
Տեղեկացնենք, որ այս երևույթը առաջինը չէ։ Առաջին անգամ կենդանու վրա դաջվածք էր կատարել ռուս դաջվածքի մասնագետը 2017 թվականին։