Առաջարկում ենք պատրաստել մի ուտեստ, որը կարելի է համտեսել թե՛ ճաշին և թե՛ ընթրիքին։ Մատուցեք այն կարտոֆիլի, փլավների հետ։ Խոսքը կոտելտների մասին է, սակայն այս կոտլետները պատրաստվում են առանց տապակելու։ Հետաքրքրե՞ց։ Դե ուրեմն վերցրեք հետևյալ բաղադրիչները և սկսեք պատրաստման գործընթացը․
Աղացած միս — 500 գ
Սոխ — 200 գ
Կաղամբ — 200 գ
Աղ — 1 ճ\գ
Պղպեղ — 1 թ\գ
Հավկիթ — 1հ․
Սոուսի համար՝
Տոմատ — 1 ճ\գ
Թթվասեր — 3-4 ճ\գ
Ջուր — 2 ճ\գ
Կաղամբը հնարավորինս մանր կտրատել, լցնել խոր տարայի մեջ և վրան եռացրած ջուր լցնել։ Սոխն անցկացնել մանր քերիչով և լցնել աղացած մսի վրա։
Կաղամբն առանձնացնել ջրից և նույնպես ավելացնել աղացած մսին, ապա աղ, պղպեղ և ձու ավելացնել։ Լավ խառնել և ձեռքերով կոտլետներ պատրաստել, դասավորել կարագով պատած ձևամանի մեջ։ Այժմ անհրաժեշտ է պատրաստել սոուսը։
Սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները միախառնել և լցնել կոտլետների վրա ։ Եփել ջեռոցում 180 աստիճանում՝ 30 րոպե։ Բարի ախորժակ։