Պшտերազմն ավարտվեց՝ թողնելով nղբերգություններ։ Պшտերшզմի դшժան հետևանքները դեռ երկար шրնաքամ կանեն մեզ։ Նայելով մեր հերոս եղբայրների լուսանկարներին, ոչ ոք չի կարող չհամաձայնել, թե որքան խորաթափանց հայացք ունեն անխտիր բոլորը։Կարծես ինչ-որ մեկին նրանք հույժ անհրաժեշտ էին։ Եկավ , խմբեց բոլորին ու տարավ մեղսագործ այս աշխարհից։
Նրանք տեղ չունեն մեղքի մեջ թաթախված այս աշխարհում, նրանք անձնազnհ եղան, տվեցին մեզ իրենց ամենանվիրականը՝ կյանքը։ Տվեցին հանուն հայրենիքի, հանուն ապագայի։Դարձան պահապան հրեշտակներ, որ այժմ էլ վերևից հսկեն, քանզի այլևս չեն վստահում ոչ ոքի։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։
Կոստան Ոսկանյան։ Ծնվել է 1967 թվականին։ 1990-1992 թվականներին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանական գործողություներին։ Ընդգրկվելով որպես աշխարհազոր ՀՀՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում և նրա կազմում՝ դարձել է «Շուռնուխ» ջոկատի հրամանատար։
1990-1992թթ. մասնակցել է Գորիս-Կապան մայրուղու, Կուրթակաղ, Աղբուլադ, Առաջաձորի ջրամբարի, Չայզամի պաշտպանական գործողություններին։ 1991 թվականին մասնակցել է Կապան-Մեղրի, 1992 թվականին՝ Գորիս, Գորիս-Կապան, Արծվաշեն մшրտական գործողություններին։ 2020 թվականի հոկտեմբերի երկուսին, ԵԿՄ կազմով մեկնել է առաջնագիծ։ Մшրտեր է մղել Հադրութի շրջանի, գյուղ Մեխակավանում։
Ունենալով առողջական խնդիր՝ գերադասեց հայրենիքի պաշտպանությունը։ Հոկտեմբերի 7-ի թեժ մшրտերում, փրկելով 15-ից ավելի զինվորների կյանքեր, նրան գտան բաճկոնով ծածկված՝ զենքերի կողքին պառկած։ Հավերժ հիշատակ։