«Էս քարին որ կանգնում ես` մի կողմում հայրենիքն է, մյուս կողմում` թշնшմին․․․»․ ո՞ր տարածքի մասին է Իննա Խոջամիրյանի գրառումը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը սոցհարթակում բավականին ակտիվ է։ Նա վերջին շրջանում մի քանի ֆոտոշարքեր ներկայցրեց հանրությանը։ Ֆոտոշարքերն ինքնատիպ էին և չկրկնվող։

Այս անգամ Իննան հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ինքը կանգնած է բարձրունքում, որը գտնվում է թշնшմու և մեր հայրենիքի մեջտեղում։ Լուսանկարի Խոջամիրյանը գրառում է կցել, որտեղ պատմել է, որ երազում էր գնալ ու տեսնել Խորանաշատը։ Եվ նշում, որ այն այդպես էլ երազանք մնաց։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Էս քարին որ կանգնում ես` մի կողմում հայրենիքն է, մյուս կողմում` թշնшմին: Չնայած հիմա արդեն որ քարին էլ կանգնես` էստեղ դու ես, քթիդ տակ` նրանք:

Էս քարից երազանքներիս վանքն ընդամենը 15 կմ հեռավորության վրա է, բայց էդպես էլ չեմ տեսել. ասում են՝ վտանգավոր է, հատկապես հիմա: Մի օր տարեք ինձ Խորանաշատ, եթե կարող եք…Ես անչափ շնորհակալ կլինեմ ու երախտապարտ:

Մեկնաբանություններում պատմեք ինձ` կա՞ մարդ , ով եղել է այնտեղ: Եթե ոչ, ուրիշ ինչ վայր, վանք, նշանավոր տեղ կա Հայաստանում, որտեղ դեռ չեք եղել և կուզեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: