Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Սպա, ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյան։ Ծնվել է 1993 թվականին, Երևան քաղաքում։ Սովորել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցը։ Կրթություն է ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռшզմական համալսարանում։
Համալսարանում ցուցաբերել է բարձր առաջադիմություն։ Օժտված էր հայրենասիրական մեծ զգացումով, ժպտերես, հումորով անձնավորություն էր։ 2014 թվականին Ջաբրայիլում էր՝ որպես դասակի հրամանատար։ Մասնակցել է Ապրիլյան պшտերшզմին։ Այդ պшտերшզմում փրկեց շատերի կյանքը և, ցավnք սրտի, կորցրեց նաև մшրտական ընկերներին։
2018 թվականից Մխչյանների ընտանիքը Երևանից տեղափոխվում ու բնակություն է հաստատում Բյուրեղավանում։2019 թվականին ամուսնանում է իր սիրելիի՝ Մարիի հետ։ Նորաստեղծ ընտանիքը տեղափոխվում է Մեխակավան։ 2020 թվականի պшտերшզմի ժամանակ Ռաֆայելը արձակուրդում էր և ընտանիքով Հայաստանում էին։ Լսելով պшտերшզմի մասին՝ շտապում է հայրենիքի պաշտպանությանը։
«Իմ տղաները չպիտի այլ հրամանատար փնտրեն, ես իմ դասակի հետ պետք է լինեմ»-ասել էր երիտասարդ սպան։ Սեպտեմբերի 28-ին արդեն Ստեփանակերտում էր։ Մեծ դժվարությամբ հասնում է իր տարածք ու միանում իր զինվորներին։ Ծանր մшրտեր էին ընթանում։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 2-ին։
Նա ասել է․ «ամեն բան վերջում լավ է լինելու»։Հոկտեմբերի երեքին տղաները հայտնվում են շրջшփակման մեջ և պшտերшզմ կոչվող шրհшվիրքը խլում է սպա Ռաֆայել Մխչյանի լուսավոր կյանքը։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս, դու հաղթել ես։