Կարո՞ղ եք գուշակել, թե ում մանկության լուսանկարն է

Մանկության լուսանկարները պահարանում յուրահատուկ տեղ են զբաղեցնում։ Դրանք անգնահատելի պատառիկներ են, որ բերել ենք մանկությունից։ Յուրաքանչյուրը գեթ մեկ անգամ գոնե երազել է ետ գնալ մանկություն , վերցնել մի պատառիկ, մի հուշ և վերադառնալ ու այն պահել ընդմիշտ։

Այդ պատառիկները փնտրում ու գտնում ենք մեր մանկության լուսանկարներում։ Ներկայացված լուսանկարում սիրված երգիչ Մարտին Մկրտչյանն է։ Երգիչը ծնվել է 1984 թվականին, Երևանում։ Հաճախել է Քաջազնունու անվան թիվ 54 միջնակարգ դպրոցը:

Այնուհետև կրթություն է ստացել Երևանի Պետական Ագրարային Համալսարանի վարժարանում, այնուհետև ավարտում է նաև մագիստրատուրան։

Մկրտչյանի կինը հայտնի սիրված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն է։ Ամուսնական հայտնի զույգը օրինակ է շատերի համար։

Մարտին Մկրտչյանը բազում մրցանակների ու պարգևների է արժանացել․ 2011թ. ՌԴ մայրաքաղաքում ստացել է «Տաշիր» հայկական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» պարգևին, 2015 թվականին Լոս Անջելեսի հայկական մրցանակաբաշխությանը ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ», իսկ «Big Apple» մրցանակաբաշխությանը՝ «Տարվա լավագույն երգիչ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: