Հայազգի հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը որդու հետ նոր ֆոտոշարք է ներկայացրել։ Գոհարի որդին՝ Գասպարը, արդեն մեծացել է․ նա յոթ ամսական է։
Գոհարն ամեն օր կիսվում է իր հետևորդների հետ իր առօրյայով։
Ինսթագրամյան իր օգտահաշվի «սթորի» բաժնում նա պատմում և ցույց է տալիս, թե ինչպես է սկսվում օրը և ինչպես ավարտվում։ Հանգստյան օրերին նա նաև պատրաստում է և բաղադրատոմսերով կիսվում իր հետևորդների հետ։
Հանրայնացրած լուսանկարներին դիմահարդարը գրառում է կցել, որտեղ շնորհավորել է որդուն յոթ ամիսը բոլորելու առիթով։ Նա նշել է, որ արդեն յոթ ամիս է ինչ ինքը աշխարհի ամենաերջանիկն է։
Գոհարը նաև դիմել է օգտատերերին․ «Գասպարը խնդրել է ձեզ հարցնել, թե դուք իր ո՞ր կերպարն եք առավել հավանում»։ Մեկնաբանություններում դիմահարդարի հետևորդները գրել են, որ փոքրիկ Գասպարը գեղեցիկ է յուրաքանչյուր կերպարում։
Մի առիթով Գոհարը նշել էր, որ Գասպարի ծնունդից հետո իր հետևորդների թիվը զգալի ավելացել է։