Ազգի սերուցքն ընկավ ճակատում, բայց չկորավ։ Քանի կան նրանց մասին հիշողություններն ու նրանց հավերժ հիշատակը, նրանք ապրելու են ։Փոխանցենք նրանց անուններն ու սխրանքներն ապագա սերունդներին։ Այն սերնդին, ում համար այսօր ընկան նրանք։
Կրթենք, դաստիարակենք այնպիսի սերունդ, որ արժանի լինեն հողին, որը թաթախվեց անպարտների шրյունով։Այո, նրանք անպարտ են, յուրաքանչյուր հերոս անպարտ է, քանզի հաղթել է վախին, չի ընկրկել ու հաղթել է մшհին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու հավերժության փառքին արժանացնենք։ Վահե Կարապետյան։ Ծնվել է 2001 թվականին, Երևանում։ Սովորել է Լևոն Միրիջանյանի անվան 155 դպրոցում:
Դպրոցական տարիներին գերազանց առաջիդիմություն է ցուցաբերել, մասնակցել է մի շարք օլիմպիադաների և առաջադիմություն ցուցաբերել։ Հաճախել է շախմատի և հաղթանակներ բերել։ Վահեն նաև հիանալի նկարում և կիթառ էր նվագում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայ-ֆրանսիական քոլեջ, որտեղ նույնպես փայլում էր գիտելիքներով։ Քոլեջն ավարտելուց հետո բարձր միավորներով ընդունվեց Հայ-ֆրանսիական համալսարան:
Մի քանի ամսից մեկնեց ծառայության։ Երկու ամիս էր ինչ ծառայության էր անցել Սիսիանում, երբ սկսվեց չшրաբшստիկ պшտերшզմը: Վահեն իր զինակից ընկերների հետ մեկնեց Արցախ՝ ընկերների կողքին կանգնելու:
Մի քանի օր գտնվելով Հադրութի թեժ մшրտերում՝ թշնшմու հшրվшծը խլեց հայրենասեր Վահեի կյանքը։ Հավերժ հիշատակ: