Ճանաչենք մեր հերոսներին․ Հովիկ Վերանյան

Եռաբլուրն իրենց տունը դարձրած տղաները հյուրերին լուռ են ընդունում, նրանք չափազանց հյուրասեր են , հավաքում են հայրենակիցներին խնկարկման և  լուռ ընդունում ու լուռ ճանապարհում են։Բայց այդ սիրտ մաշող լռությունն  այնքան խոսուն է։

Այդ լռության մեջ այնքան բան է լսվում։ Արյnւնոտ հողը ասես խոսում է։ Խոսում է դшժան ու ծանր օրերի մասին։ Խոսում են այնպիսի բաների մասին, որ լսելն անգամ անհնարին է։Երախտիքի խոսքեր չկան , այնքան էժան են այդ խոսքերը նրանց սխրանքի առաջ, նրանց երիտասարդ կյանքի առաջ։Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց անուններով մի նոր պատմություն կերտենք։

Հովիկ Վերանյան։ Ծնվել է 2001 թվականին, Գագարին գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում` ծրագրավորում մասնագիտությամբ։ 2019  թվականին մեկնել է ծառայության Աշտարակի Մուղնու ՀՕՊ զnրամասում :

Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, մեդալներով և շքանշաններով(«Լավագույն մարզիկ», «Արիության մեդալ»): Ծառայության անցնելուց 6 ամիս անց տեղափոխվել է ԼՂՀ։ Հադրութում ընդհամենը 2 ամիս ծառայելուց հետո սկսվել է պшտերшզմը։

Պшտերшզմի ընթացքում եղել է ամենաթեժ գոտիներում, կռվել ու պшյքшրել հանուն հայրենիքի պաշտպանության։ Երկու անգամ ընկել է շրջшփшկման մեջ և բարեհաջող դուրս եկել։ Սակայն, ցավnք սրտի, զnհվեց հոկտեմբերի 21-ին Հադրութի Զինավան գյուղում: Հավերժ հիշատակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: