Ճապոնական չիզքեյք պատրաստելը այնքան էլ դժվար չէ, որքան թվում է․ նուրբ ու բերանում հալվող դեսերտ

Առաջարկում ենք հետաքրքիր, յուրահատուկ բաղադրատոմս։ Պատրաստեք այս Ճապոնական չիզքեյքը և օրվա ավարտին վայելեք այն ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Անհավանական նուրբ համով թխուկ է, ուղղակի հալվում է բերանում։

Չիզքեյքի պատրաստման հմաար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Կարագ — 50 գ

Կաթ — 100 մլ

Կաթնաշոռային պանիր — 220 գ

Հավկիթ — 6 հ․ (սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից)

Վանիլին —  1,5 գ

Կիտրոնի հյութ — 1 ճ/գ

Աղ — 1/2 թ/գ

Շաքարավազ — 160 գ

Ալյուր — 50 գ

Եգիպտացորենի օսլա — 50 գ

Կաթը, կարագը և կաթնաշոռային պանրի  հետ  ջրային գոլորշու վրա խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված ։Այնուհետև գոլորշուց վերցնելուց  հետո թողնել մի փոքր հանգստանալ, ապա ավելացնել ձուն հատ-հատ, լավ խառնել։

Ավելացնել վանիլին և կիտրոնի հյութ։ Ալյուրը և եգիպտացորենի օսլան միախառնել, անցկացնել մաղով և լցնել խմորի վրա։ Առանձին տարայի մեջ սպիտակուցները մի պտղունց աղի  հետ հարել, ապա ավելացնել շաքարարավազը մաս-մաս։ Հարել այնքան, մինչև ստացվի պինդ զանգված։

Բեզեն միացնել խմորին և զգուշորեն խառնել։ Ձևամանը (22 սմ տրամաչափով) դրսի կողմից պատել փայլաթիթեղով, իսկ ներսի կողմից՝  յուղաթղթով։ Խմորով ձևամանը դնել մեկ այլ ձևամանում, որի մեջ լցնել մի փոքր եռման ջուր։ Թխել 150 աստիճան տաքացված ջեռոցում 1 ժամ 20 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: