Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը նորություն ունի․ մանրամասներ և անչափ գեղեցիկ ֆոտոշարք

Դերասանուհի Անահիտ ԿԻրակոսյանի ընտանիքը նորություն ունի․ դուստրը՝ Լաուրան, նշանվել է։ Նշանադրությունը կազմակերպել են Լաուրայի 19-ամյակի օրը։

Սիրով ներկայացնում ենք նշանադրության մանրամասները և հուզիչ պահերը։ Անահիտ Կիրակոսյանն ասաց, որ նկատի ունենալով Հայաստանի այսօրվա իրավիճակը, նշանադրությունն անցկացրել են առանց պարելու, սակայն հյուրերին չձանձրացնելու համար հետաքրքիր լուծումներ են գտել։

Դերասանուհին պատմել է, որ հարազատներով փոքրիկ, սակայն անչափ հետաքրքիր երեկո են կազմակերպել։

Քանի որ առաջիկայում հարսանիք չեն նախատեսել, չէին կարող նշանադրություն չկազմակերպել։

Անահիտը նաև ասաց, որ Լաուրայի նշանածի՝ Դավթի հայրն էր մահացել և ամուսնու երկու զարմիկներն էին զոհվել պատերազմում։

Չէր կարելի անտեսել այդ փաստը, բայց և նշանադրությունն էլ չէին կարող տեղափոխել։Պետք է նուրբ մոտենալ այս հարցին, սակայն գիտակցել, որ կյանքը շարունակվում է։

Դերասանուհին պատմում է, որ հետաքրքիր փարիզյան  շնչով երեկո են ունեցել։ Նշանադրության ողջ ընթացքում հնչել է ջազային մեղմ երաժշտություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: