Աննա Դովլաթյանի դստեր նոր անչափ գեղեցիկ լուսանկարը

Աննա Դովլաթյանը սոցհարթակում հաճախ է տեղադրում է փոքրիկի՝ Կարինայի լուսանկարները։ Երգչուհու երկրպագուները սիրով հետևում են, թե ինչպես է մեծանում փոքրիկը։

Իսկ նրա երջանիկ մայրիկը կիսվում փոքրիկի մասին զանազան պատմություններով, ներկայացնում է դստեր խնամքի վերաբերյալ մանրամասներ։ Երիտասարդ մայրիկը մի անգամ պատմել էր, որ փոքրիկի խնամքով զբաղվում է բացառապես ինքը։

Նորաթուխ ծնողները չեն կարողանում վստահել դայակին։ Իսկ թե ինչպես է գլուխ հանում Աննան երեխայի խնամքի հարցում, ասել է, որ բախտը բերել է, որովհետև փոքրիկը անչափ խելոք է։

Նշել է, որ չնայած Կարինան մի քանի ամսական է, բայց քնում է առանձին սենյակում։ Աննան պատմել է, որ ամուսնու հետ ամեն ինչ անում են, որպեսզի երեխան իրեն լավ զգա, նրանք փոքրիկին պարուրել են հեքիաթային սիրով։

Այս անգամ Աննա Դովլաթյանը սոցհարթակում ներկայացրել է Կարինայի նոր լուսանկարը և նշել, որ իր ճուտիկն արդեն յոթ ամսական է։ Կարինան լուսանկարում անչափ գեղեցիկ է հագնված։

Понравилась статья? Поделиться с друзьями: