Դերասան Էդգար Իգիթյանը սոցհարթակում ակտիվ է։ Նա իր սոցհարթակում հետևորդների հետ կիսվում է լուսանկարներով, տեսանյութերով և հետաքրքրություններով։ Առավել հաճախակի հրապարակումներ է կատարում ինսթագրամի «սթորի» հատվածում։
Դերասանը իր էջում ներկայացրել է մի լուսանկար, որին հետաքրքրական գրառում է կցել։ Գրառման մեջ մասնավորապես գրել է․
«Որքան երկար եմ ապրում, այնքան ավելի հստակ եմ հասկանում, որ կյանքում գլխավորը՝ հստակ իմանալ, թե ինչ եք ուզում, և թույլ չտալ, որ ձեզ շփոթեցնեն այն մարդիկ, որոնք կարծում են, որ ավելի լավ գիտեն:»։
Մեկնաբանություններում Էդգարի հետևորդները հաճոյախոսություններով են հանդես եկել։ Մինչ այս դերասանը իր էջում հայտնի ֆիլմից անչափ հետաքրքիր հատված էր հանրայնացրել, որը մարդկային հատկանիշների մասին է։
Ֆիլմի հենց այդ հատվածում նշվում է, որ յուրաքանչյուր անհատի ներսում 2 գայլ է բնակվում՝ չար և բարի, որոնք մշտապես սոված են։ Հաղթում է ոչ թե լավագույնը, այլ՝ ում կերակրում ես։