Մանկության լուսանկարները այն նուրբ ու հաճելի հիշողություններն են, որոնք բոլորի սրտում են ապրում։ Մանկությունից բերված այդ պատառիկներին նայելիս դեմքերն ու դեպքերը կարծես կենդանանում են և դրվագ առ դրվագ գալիս աչքիդ առաջ, գրկում ու տեղափոխում անհոգ տարիներ՝ մոռացության տալով ամեն բան։
Ժամանակ առ ժամանակ թերթելով լուսանկարները՝ հնարավորություն ենք ունենում երևակայորեն վերադառնել այդքան հարազատ վայր՝ անհոգ ու երջանիկ մանկություն։
Ներկայացված լուսանկարում սիրված երգիչ Ռազմիկ Ամյանի մանկությունից մի պատառիկ է։ Նա ծնվել է 1982 թ․, Արցախում։ Մանկության լավագույն տարիներն անցել են Արցախի գեղատեսիլ վայրերում։
Ավարտել է Աշոտ Ղուլյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցը։ Ռազմիկը Երևան է տեղափոխվել 2000 թվականին։ Ըննդունվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան, ապա ուսումը շարունակել է Կոմիտասի երաժշտական կոնսերվատորիայում, որին զուգահեռ սովորում էր նաև Երգի պետական թատրոնում։
Բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի է արժանացել, ինչպես նաև մասնակցել մի շարք միջազգային փառատոնների։