Արդեն տևական ժամանակ է, ինչ պտտվում են խոսակցություններ այն մասին, որ իշխանությունների և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջև լшրվшծություն կա։ Պարզվում է, որ առաջիկայում նախատեսված ավագանու նիստի օրակարգում կառուցվածքային փոփոխությունների մասով որոշումը անհրաժեշտ է փոփոխման ենթարկել։
Տվյալ փոփոխությունը ենթադրում է նաև նոր հաստիքների ավելացում։ Եվ մինչ կգումարվի հերթական նիստը, ֆինանսական հարցերով հանձնաժողվը, որը գլխավոր հանձնաժողով է համարվում, արդեն առաջ է քաշել իր անհամաձայնությունը վերոնշյալ փոփոխման հետ կապված։
Հատկանշականն այն է, որ այդ հանձնաժողովի անդամների մեծ մասը «իմքայլականներ» են, ովքեր նախորդ նիստին տվյալ հարցի վերաբերյալ արդեն հայտնել էին իրենց անհամաձայնությունը։
Ասում են՝ Մարությանը ցանկանում է իր դիրքերն ամրացնել վարչական ղեկավարների միջոցով․ սակայն այդ մասին, կարծես թե, իշխանությունները կասկածներ ունեն և իրավիճակը դասավորվեցայն պես, որ Մարությանի մոտ խնդիրները սկսեցին առաջանալ հենց իր աշխատավայրում։
Քաղաքապետի հետ հարաբերությունները լшրված են ոչ միայն իշխանությունների հետ, այլ նաև «իմքայլական» ավագանու անդամների հետ․ որը կnնֆլիկտի սկիզբն է։