Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Վանիկ Մարգարյան։ Ծնվել է 2000 թվականին, Ջրաբեր գյուղում։ Մանկության տարիներն անցել են Ռուսաստանում։ Դպրոցի տարիքին հասնելուն պես, ընտանիքը վերադառնում են հայրենիք և տղան հաճախում է Ջրաբերի դպրոցը։
Դպրոցին զուգահեռ նաև զբաղվում էր սպորտով՝ վազք, վոլեյբոլ և այլն։ Մեծ հայրենասեր, անսահման բարի, հոգատար, պարտաճանաչ տղա էր Վանիկը։ Նրա դասղեկը Մարինա Հակոբյանը իր երբեմնի աշակերտին բնութագրել է․ «Ժպտերես, ուրախ, կյանքը սիրող, ընկերների ու ուսուցիչների հանդեպ հարգանքով։
Կապված էր դպրոցի հետ։ Սիրում էր հումանիտար առարկաները, ՆԶՊ-ի ժամերը։ Շատ էր ուզում ընդունվել Ագրարային պետական համալսարան, բայց ավա՜ղ․․․ Հիմա մենք դպրոցում նրա պատվին Փառքի անկյուն ենք բացել, որպեսզի սերունդները հերոսին ավելի մոտիկից ճանաչեն»։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Ագրարային պետական համալսարանի քոլեջը։ 2019 թվականին մեկնում է ծառայության։ Ծառայում էր Խոջալուի զnրամասում։ Վանիկը իրեն դրսևորել է որպես պատասխանատու, պարտաճանաչ զինվոր։
Զnրամասում նրան անվանում էին «Շոֆո Վանո»։ Մեկ տարի երկու ամիս էր անցել ծառայությունից, երբ Արցախում սկսվում է պшտերшզմը։ Այդ ժամանակ իրենց դասակը գտնվում էր Աղդամում։ Այնուհետև տեղափոխվեցին Ջաբրայիլ։ Մութ, առանց լույսերի՝ մեր հերոսը մեքենայով օրեր շարունակ հաց, ջուր ու զինшմթերք է հասցրել զինվորներին։ Հոկտեմբերի չորսի վաղ առավոտյան Վանիկը զանգահարում է տուն և խնդրում մորը, որ գնա եկեղեցի ու իր անունից մոմեր վառի։ Մայրը վերջին անգամ որդու հետ խոսել էր նոյեմբերի յոթի առավոտյան։ «Շատ անհանգիստ էի։
Գիտեինք, որ Շուշիում է։ Նոյեմբերի 7-ին զանգեց, ասաց՝ մա՛մ, խրամատ ենք փորում, գիշերը չենք քնել։ Սիրտս սկսեց անհանգստանալ, խնդրեցի, որ հարմար լինի անպայման երեկոյան զանգի։ Երեկոյան սպասեցի էլ չզանգեց․․․»․- պատմում է հերոսածին մայրը։ Թեժ մшրտերում փայլուն էր կատարել իր առջև դրված մшրտական խնդիրները: Ծառայության ընթացքում՝ Վանիկ Մարգարյանը մшրտական պատրաստվածության, բարձր ցուցանիշներ ցուցաբերելու և զինվորական օրինակելի կարգապահության համար արժանացել է շնորհակալագրի և Հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանի։ Հիշատակդ հավե՜րժ, քաջ զինվոր։