Սիրուշոն հարսանեկան անչափ գեղեցիկ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել

Երգչուհի Սիրուշոն ինսթագրամյան իր օգտահաշվում անչափ գեղեցիկ հարսանեկան լուսանկար է հանրայնացրել, որտեղ նա հարսանեկան զգեստով է։ Լուսանկարին կից երգչուհին իր անձի նկատմամբ կեղծիք տարածելու վերաբերյալ գրառում է կատարել։

Գրառման մեջ պատմում է, որ բազմաթիվ անհիմն բաներ է լսել իր վերաբերյալ և խորը ափսոսանք է հայտնել, որ այդ ամենին հավատացող մարդիկ են եղել։ Երգչուհին նշում է, որ հայ ազգի ցավալի կորուստներից մեկն էլ միասնակության, բարության, միմյանց նկատմամաբ հարգանքի կորուստն է։

Երգչուհին հավատացնում է, որ հայ ազգին հատուկ հենց այդ գծերն են, որ հային պահել են դարեր։ Այս ամենի փոխարեն չարախոսելն ու կեղծիք տարածելը սովորական բաներ են դարձել։

Շարունակելով իր խոսքը՝ Սիրուշոն նշում է, որ լավը անհրաժեշտ է գնահատել , ինչպես երկրի , այնպես էլ անհատների ձեռքբերումներին հպարտությամբ վերաբերվել։ Նա գրում է, որ ինքն իր առջև երբեք խնդիր չի դրել բոլորին դուր գալ։

Նրան ուրախացնում է փաստը, որ բազմաթիվ մարդիկ ստի և կեղծիքի միջից կարողանում են ցուցաբերել ողջախոհություն և դրական արձագանքով են շրջապատել իրեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: