Բոլորովին նոր բաղադրատոմս․ երեք րոպե, մի քանի բաղադրամասեր և կստանաք անչափ համեղ յուրահատուկ բուլկիներ

Առաջարկում ենք բուլկու յուրահատուկ բաղադրատոմս։ Այս բաղադրատոմսով կստանաք եթերային և անչափ համեղ բուլկիներ, որը կարող եք վայելել ընտանեկան ջերմ մթնոլորտում մեկ բաճակ թեյի հետ։ Հրաշալի նախաճաշ կարող է լինել, որովհետև կարելի է  լցոնել ցանկացած տեսակի խճողակով։ Պատրաստվում են չափազանց արագ և մի քանի բաղադրիչներով։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ է՝

Կաթ — 200 մլ

Հավկիթ  — 2 հ․

Ալյուր — 150 գ

Աղ — 1/3 թ\գ

Կարագ — 1 ճ/գ

Բլենդերի տարայի մեջ լցնել ալյուրը, հավկիթները, կաթը, աղը և կարագը։ Այս ամենը բլենդերի միջին արագությամբ հարել մեկ րոպե, այնուհետև ձեզ անհրաժեշտ կլինի սիլիկոնից ձևաման նախատեսված բուլկեղենի պատրաստման համար։

Լցնել խմորը ձևամանի մեջ ուղիղ կեսի չափով, քանի որ բուլկիները թխելիս չափերով կմեծանան։ Թխել 220 աստիճան տաքացված ջեռոցում 15 րոպե։ Երբ պատրաստ կլինի, ջեռոցի ջերմաստիճանը հասցնել 150-ի և շարունակել թխել ևս 7 րոպե, որպեսզի մի փոքր չորանա։

Ձեզանից կպահանջվի մի քանի րոպե, որի արդյունքում կստանաք այս անմшհական բուլկիները, որը կարելի է լցոնել ցանկացած տեսակի խճողակով՝ թե՛ քաղցր, թե՛ աղի։

Понравилась статья? Поделиться с друзьями: