Անչափ համեղ թխուկ, որը կգոհացնի անգամ ամենաքմահաճ քիմքը։ Պատրաստման գործընթացը բավականին դյուրին է։ Հետևեք բաղադրատոմսի քայլ առ քայլ և համոզված եղեք՝ արդյունքը հրաշալի կլինի։
Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝
Խմորի համար՝
Հավկիթ — 1 հ․
Շաքարավազ — 3 ճ․ գ․
Թթվասեր — 1 ճ․ գ․
Սերուցքային կարագ — 100 գ
Ալյուր — 300 գ
Փխրեցուցիչ — 1 թ․ գ․
Խճողակի համար՝
Ծիրանի չիր — 300 գ
Ընկույզ
Շաքարավազն ըստ ցանկության
Խմորի վրա քսելու համար անհրաժեշտ կլինի մեկ դեղնուցը և երկու ճաշի գդալ կաթը միախռնել։ Հավկիթը, շաքարավազը, թթվասերը և կարագը լավ խառնել, ավելացնել մաղով անցկացված ալյուրը խառնած փխրեցուցչի հետ և հունցել խմոր։ 10-15 րոպե թողնել սառնարանում։
Այնուհետև յուղաթղթի վրա գրտնակով բացել շրջանի տեսքով, հավասերեցնել եզրերը և շուրջը գրպանիկների տեսք տալ, ինչպես պատկերված է լուսանկարներում և եզրերը պատել ձվի և կաթի խառնուրդով։ Գրպանիկներում դնել ընկույզ՝ թեթև հրելով։
Մեջտեղում լցնել խճողակը և հավասերեցնել։ Խճողակը պատրաստելու համար բոլոր բաղադրիչները միախառնել և անցկացնել մսաղացով։Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում մոտավորապես 30 րոպե։