Հերոսը զանգահարել էր և հավատացրել, որ ամեն բան լավ է․ ճանաչենք մեր հերոսներին

Անմшհացած բոլոր հերոսներն էլ մերն են։ Հայրենիքը մեր տունն է, իսկ հավերժի ճամփորդ դարձած բոլոր հերոսները՝ մեր տանից։ Նրանք դուրս եկան հենց մեր տանից ու այլևս չվերադարձան։ Նրանց հայրենիքը իր գիրկն է վերցրել և շատ ամուր գրկել։

Կարծես նրանք Աստծուն էին պետք։ Նրանք դասվեցին սրբերի շարքը։ Եկան, կերտեցին ապագան ու հեռացան։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, ընդմիշտ հիշենք, հպարտանանք ու փոխանցենք նրանց անուններն ու սխրանքները սերունդներին։

Իշխան Մանուկյան։ Ծնվել է 2002 թ․: Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ:

Այնուհետև ընդունվել է Գյուղակադեմյա, ապա զnրակոչվել (Արա լեռում): Պшտերшզմի ժամանակ զանգահարել է ընտանիքին ինքնավստահ և շատ ուրախ զրուցել է ու հավատացրել է, որ չանհանգստանան, որ ամեն ինչ լավ է։ Հետո զինակից ընկերները պատմում էին, թե ինչերի միջով են անցել: Իշխանը մեկ անգամ փրկվել էր մшհից։

33 օր կռիվ են տվել. Հադրութ, Մարտունի, Ստեփանակերտ։ Հոկտեմբերի 29-ի գիշերը шնօդшչու սարքի հшրվшծից ծшնր վիրшվորում է ստացել. 5 օր պայքարելուց հետո անմшհացավ: Հիշատակդ հավերժ։

Понравилась статья? Поделиться с друзьями: