Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան աստղային զույգը իրենց սոցցհարթակների միջոցով հաճախ ներկայացնում են իրենց փոքրիկի՝ Ռոբերտի լուսանկարները։
Փոքրիկը մեծանում է հանրության աչքի առաջ։ Արփիի և Միհրանի հետևորդները անչափ ուրախանում են փոքրիկի լուսանկարներով և հանդես գալիս գեղեցիկ մեկնաբանություններով։ Զույգն ամեն ամիս նշում է որդու մեկ ամսով մեծանալու առիթը։ Ռոբերտի ծննդյան օրը հուլիսի չորսն է։
Հուլիսին հաջորդող բոլոր ամիսներին երջանիկ ծնողները հանրայնացնում են իրենց որդու լուսանկարները։ Այս ամիս նույնպես բացառություն չեն արել և հանրությանն են ներկայցրել որդու նոր լուսանկարը։
Վերջին շրջանում Արփին և Միհրանը նոր աշխատանքային գործունեություն են ծավալում․ նրանք երեխաների համար երաժշտական դպրոց են բացել և զբաղվում են երաժշտական մանկավարժական գործունեությամբ։ Նրանք սոցցհարթակում յուրաքանչյուր օր հրապարակում են իրենց աշխատանքային առօրյան։
Տեսանյութերից նկատվում է, թե ինչ ջանասիրությամբ են ներգրավված աշխատանքային գործունեության նոր ոլորտում։ Ծնողները հաճախ փոքրիկին իրենց հետ տանում են աշխատանքի։