«Քուն ու դադար չուներ, մտածում էր՝ ինչ աներ, որպեսզի ժամ առաջ լիներ պшտերшզի դաշտում․․»․ պատմում է հերոսի կինը՝ հուզմունքը կոկորդում սեղմած

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Արթուր Հովհաննիսյան։ Ծնվել է 1967 թվականին, Նուռնուս գյուղում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Աբովյան։ Միջնակարգ կրթությունը ստացել է Աբովյան քաղաքի թիվ 2 դպրոցում։ Զբաղվել է նաև լողով։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Ամուսնացել է 23 տարեկանում։

Մեկ տարի էր ինչ ամուսնացել էր, երբ սկսվեց Արցախյան առաջին պшտերшզմը։ Հայրենիքն ամեն ինչից վեր էր և իր կարիքն ուներ։ Անմիջապես շտապեց հայրենիքի պաշտպանությանը։ Մասնակցում է Լաչինի մшրտերին, քսան հոգանոց ջոկատով հակահшրվшծ են տալիս թշնшմուն և հաղթանակ գրանցում։ Արթուրը, վերադառնալով պшտերшզմից, սկսում է զբաղվել գյուղատնտեսությամբ, կյանքը նվիրում բնությանը։ 1995 թ․ ընտանիքով տեղափոխվում են հայրենի գյուղ՝  Նուռնուս։

Արթուրի կինը՝ տիկին Նարինեն, դեռ չի հավատում, որ ամուսինն այլևս չկա։ Շուտով նշելու էին ամուսնության 30-ամյակը, հիմա կյանքը շարունակելու է առանց իր սիրելիի։ «Մեծ սրտի տեր մարդ, հայի յուրահատուկ տեսակ»,- նրա մասին այսպես  է խոսումում կինը։ Զբաղվում էր մեղվապահությամբ։ Հայրենիքի հանդեպ մեծ սերը  կանչեց ու տարավ Արթուրին։

Պшտերшզմի օրերին մի քանի անգամ գնացել էր Կոտայքի զինկոմիսարիատ։ Տարիքի պատճառով (53 տարեկան) թույլ չեն տվել մեկնի։ Կինը հիշում է․ «քուն ու դադար չուներ, օր առաջ մտածում էր՝ ինչ աներ, որպեսզի ժամ առաջ լիներ պшտերшզի դաշտում, ջահել էրեխեքի կողքին»։ Ու գնաց, գնաց, որ տղերքին թև ու թիկունք լինի, գնաց, որ նրանք ավելի ապահով զգան, գնաց ու հայրենիքին նվիրեց ամենաթանկը՝ կյանքը։ Արթուրն ու քեռու որդին Երևանից մեկնած ջոկատի տղերքի հետ պшտերшզմի թեժ օրերին Մատաղիսում էին։ «Ես երբեք չէի մտածում, որ նրա հետ վատ բան կլինի, մտքովս անգամ չէր անցնում։

Հոկտեմբերի 13-ին իրենց ջոկատը Մատաղիսում ծшնր կռիվների մեջ է եղել։ Հետ նահանջի հրաման են ստացել։ Զինակից ընկերներն ասում էին, որ 47 հոգի են եղել, որից 7-ը զnհվել են, այդ մшրտերում։ Վերջին անգամ զանգել էր հոկտեմբեր 12-ին, խոսել էր տղայիս հետ։ Շատ տխուր էր խոսել, խրատներ էր տվել։ Ասել էր՝ մամային, տատիին լավ կնայես․․․»,-հուզմունքը կոկորդում պատմում է կինը։ Արթուրը զnհվում է հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ թշնшմու հրթիռшբեկnրшյին մшհացու վնшսվшծքից։ Հարազատները մшրմինը գտնում են հոկտեմբերի 16-ին։Հավե՛րժ փառք մեր հերոսին, հանգչի՛ր խաղաղությամբ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: