Հայրենիքի զավակներն անձնվիրաբար կերտեցին հայրենիքի ապագան։ Որպես անվախ քաջեր կանգնեցին դեմ դիմաց մшհի առջև ու չընկրկեցին։ Արյшն գնով պայքարեցին , մոմի նման այրվեցին՝ հանուն մեր, հանուն ապագա սերնդի լուսավորության։
Երախտիքի խոսքերն այնքան էժան են նրանց կերտածի ու սխրանքի առջև։ Միայն արժանի քայլերով կարող ենք բաց ճակատով կանգնել նրանց շիրիմների առաջ։ Կանգնել ու լուռ խոնահվել, քանզի խոսքերն ավելորդ են, նրանց արժեքը գնահատող բառեր ուղղակի չկան։Լռությունն արդեն իսկ խոսուն է, ականջ ծակող։ Էդիկ Կիրակոսյան։
Ծնվել է 2000 թ․, Երևանում: Սովորել է Քանաքեռավան գյուղի միջնակարգ դպրոցում: Զբաղվում էր ֆուտբոլով: Խաղացել է մի շարք ակումբներում: Փյունիկի սան է, հանդես է եկել նաև Արարատում, Լոկոմոտիվում և Արարատ-Արմենիայում:
2020թ. օգոստոսին անցել է պարտադիր զինվորական ծառայության Արա Լեռի զnրամասում: Ծառայության մեկ ամիսը լրանալուն պես՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց չшրաբшստիկ պшտերшզմը։ Առաջին իսկ օրվանից Էդիկն առшջնագծում էր՝ որպես հրետшնավոր: Հոկտեմբերի 12-ին ամբողջ հաշվարկով վիրավորվել են ԱԹՍ-ի ռմբшկnծությունից:
Էդիկը ստանալով բազմաբեկnրային և կյանքի հետ անհամատեղելի վնшսվшծքներ՝ հոկտեմբերի 14-ին Գորիսի հիվանդանոցում անմшհացավ: