Առաջարկում ենք համեղ բուտերբրոդների բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել և՛ նախաճաշին, և՛ ճաշին, և՛ ընթրիքին։ Պատրաստվում է արագ և չափազանց հագեցնող է։ Բաղադրամասերի քանակը նախատեսված է չորս հոգու համար։
Ձեզ անհրաժեշտ կլինի՝
Լավաշ — 2 հ․
Պանիր — 70 գ
Լոլիկ — 1 հ․
Երշիկ — 200 գ
Հավկիթ — 4 հ․
Կանաչի — 4 ճյուղ
Թթվասեր — 4 թ․ գ․
Աղ՝ ըստ ճաշակի
Լավաշը կտրել հնարավորինս մեծ շրջանի տեսքով։ Թավան դնել միջին բարձրության կրակի վրա, վրան լցնել քերած պանիր, իսկ պանրի վրա դնել շրջանաձև լավաշը, ձեռքերով սեղմել պանրի վրա։
Այնուհետև հենց լավաշի վրա ջարդել ձուն, կողքը լցնել թթվասերը, աղ, լավ խառնել և տարածել լավաշի վրա։ Ավելացնել մանր կտրատած կանաչին, ապա խորանարդաձև կտրատած երշիկն ու լոլիկը։
Երբ ձուն կունենա ձիգ տեսք, փաթաթել լավաշը ռուլետի նման, փակել կափարիչով և կրակի վրա թողնել կես րոպե, այնուհետև շրջել բուտերբրոդը և կրկին փակել ու եփել կես րոպե։ Բարի ախորժակ։